Ուժի կիրառման և միջազգային իրավունքի շարունակական խախտումների պրակտիկան ստեղծում է անպատժելիության մթնոլորտ․ Միրզոյանը՝ Շվեյցարիայի իր գործընկերոջը

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:

ԱԳՆ-ից տեղեկաացնում են, որ ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում ունեցած հանդիպման՝ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառման և միջազգային իրավունքի շարունակական խախտումների պրակտիկան ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչը չի վերացնում թե՛ Հարավային Կովկասում, թե՛ այլ տարածաշրջաններում նոր համանման մարտահրավերների հավանականությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից նման գործելակերպի ժխտման հրամայականը և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին ամուր աջակցության կարևորությունը:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչության կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանն արժևորել է Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանըաջակցությունը: