ԵՊՀ-ում մեկնարկել է ՀՀ ուսանողական առաջին հեռուստաընկերության՝ INNOMEDIA-ի գործունեությունը

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր գործունեությունն է սկսում ուսանողական առաջին ինովացիոն առցանց հեռուստաալիքը՝ INNOMEDIA-ն՝ նպատակ ունենալով դառնալու հարթակ, որտեղ ուսանողները կստեղծեն մեդիաարտադրանք, կզարգացնեն գործնական հմտությունները, գիտելիքները և ստեղծարարությունը:

«Նոր մեդիահարթակը լսարանին կներկայացնի լրատվական թողարկումներ՝ լուսաբանելով ուսանողական կյանքն ու ինովացիոն իրադարձությունները, ինչպես նաև ժամանցային, կրթական և ուսուցողական հաղորդումներ, հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, բանավիճային հաղորդաշարեր և այլն:

Ուսանողական հեռուստաընկերության ստեղծման օրը պատահական չէ. 67 տարի առաջ՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանում եթեր հեռարձակվեց առաջին հեռուստաեթերը, և արդեն 2-րդ տարին է՝ օրը նշվում է որպես հեռուստատեսության աշխատակցի օր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով ուսանողական հեռուստաընկերության գործունեության մեկնարկի առթիվ, նշեց. «Ուսանողական հարցումներում կարմիր թելի նման անցնում է տեսական գիտելիքների գործնական կիրառությունը կատարելագործելու հարցը, ինչին Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կնպաստի INNOMEDIA-ն: Այս փորձարարական հեռուստաալիքի օգնությամբ ուսանողները հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց ինքնուրույն և խմբային աշխատանքները և նախագծերը»:

Հ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև հայկական լրատվադաշտի և հեռուստադիտողի համար:

«Հայկական մեդիադաշտի լավագույն մասնագետները հենց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտները և ուսանողներն են, որոնց մրցունակությունը բարձրացնելը և գիտելիքներով նրանց զինելը ուղղակիորեն օգտակար կլինեն մեր հեռուստադիտողի համար՝ օբյեկտիվ, ճշմարտացի, փաստերի վրա խարսխված տեղեկություններ ստանալու առումով, իսկ տեղեկատվական հոսքերի ճիշտ կարգավորման շնորհիվ հնարավոր է բարձրացնել նաև մեր երկրի իմիջը»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:

Կարևորելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի զարգացման ընթացքն ու ուսանողներին ընձեռվող հնարավորությունների մեծացումը՝ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ INNOMEDIA-ն դառնալու է նոր լուծումներով և ասելիքով յուրատեսակ հարթակ:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, հիշելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր ուսումնառության տարիները, նշեց, որ այն ժամանակ դեռ նոր էին խոսում կայքէջերի ու դրանց ազդեցության մասին, և չէին էլ պատկերացնում, որ մի օր հնարավոր կլինի հարազատ ֆակուլտետում կյանքի կոչել այսօրինակ հրաշալի նախաձեռնություն:

«Ուսանողները պետք է կարողանան ամբողջությամբ օգտագործել այս հնարավորությունը՝ աշխատաշուկային ցույց տալով ֆակուլտետում առկա ներուժը, քանի որ մեդիադաշտին շատ են անհրաժեշտ որակյալ և բանիմաց մասնագետներ: Շատ ուրախ կլինեմ, որ ապագայում ֆակուլտետի ուսանողները դառնան մեր գործընկերները»,- շեշտեց Հովհաննես Մովսիսյանը:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկան նաև ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, կինոռեժիսոր, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, հայկական առաջին յութուբյան հեռուստաալիքի` Webtv.am-ի հիմնադիր Արայիկ Մանուկյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, լրագրող, հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, լրատվադաշտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Միջոցառման ավարտին INNOMEDIA-ի յութուբյան ալիքով հեռարձակվեց ուսանողական ինովացիոն հեռուստատեսության առաջին թողարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ: