Քննարկվել են հայ-լեհական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր
Քաղաքականություն
30.11.2023 | 21:39Նոյեմբերի 30-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի նորընտիր Սենատի փոխնախագահ Ռաֆաու Գրուպինսկիին։
Լեհաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ քննարկվել են հայ-լեհական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր, ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարևորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և խաղաղության օրակարգին հասնելու Հայաստանի տեսլականին։