Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները․ տեղական լրատվամիջոցները հաղորդում են ևս մեկ լրագրողի՝ Նարգիզ Աբսալամովայի ձերբակալության մասին։

Անկախ «AbzasMedia»-ի հետ համագործակցող լրագրողն այսօր հրավիրվել է Բաքվի քաղաքային ոստիկանություն՝ ցուցմունք տալու համար, սակայն այստեղից բերման է ենթարկվել Խաթայի շրջանի ոստիկանության բաժին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել դարձյալ փողերի մաքսանենգության հոդվածով, ինչպես «AbzasMedia»-ի մյուս աշխատակիցներին։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին օրերին 4 լրագրողի են կալանավորել։ Նախ՝ դատարանը 4 ամսով կալանավորել էր իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի մաքսանենգության մեջ։ Այնուհետև ձերբակալվել էր ընդդիմադիր Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը։ Բաքվի Սաբիլի շրջանային դատարանը նրան 3 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Օրուջևը մեղադրվում է «ապօրինի շինարարության մեջ», նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։

Նշենք նաև, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներ իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանում լրագրողների նկատմամբ տեղի ունեցող ձերբակալությունների վերաբերյալ։

Էմմա Չոբանյան