Լևոն Վահրադյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին, քննարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2016-2020 թթ. գործողությունների ծրագիրը

Լուրեր

14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
Բոլորը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տատյանա Ռադոչային:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2016-2020 թվականների գործողությունների ծրագիրը, գործունեության արդյունքները, հետագա անելիքները, ինչպես նաև 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկելիք ծրագրի մանրամասները: Կողմերը կարևորել են խոցելի խմբերի ներգրավվածության ակտիվացումը հասարակական կյանքում:

Նախարարից բացի՝ հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը: Հայկական կողմը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտորեն համագործակցության պատրաստակամություն է հայտնել երեխաների, դեռահասների և երիտասարդների իրավունքների և բարեկեցության ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում:

Տիկին Ռադոչայը խոսել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված  ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև ներկայացրել է ազգային նոր ռազմավարության մշակման ընթացքում մեր երկրին ցուցաբերած փորձագիտական աջակցության մանրամասները: