Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը «Մարտի 1-ի» վերաբերյալ ասելիք կունենան որպես մեղադրող կողմ․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի ցանկանում գնահատական տալ «Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ստեղծված և Ռոբերտ Քոչարյանին ծառայած» «Ծառուկյան դաշինք»-ի այս օրերի լռությանը, ընդամենը հիշեցնում է․ «Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել»։
 
Նա միևնույն ժամանակ ընդգծում է՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հայտարարություններ անելն այս փուլում կարող է լինել ժամանակավրեպ, անգամ՝ սխալ, ինչպես որ, ըստ նրա, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի տարածած հայտարարություններն էին։
 
«Ես շատ սխալ եմ համարում ՀՅԴ-ի և ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունները, քանի որ նրանք փորձում են արհեստականորեն այս գործին քաղաքական ենթատեքստ հաղորդել։ Մինչդեռ, ակնհայտ է, որ «Մարտի 1-ին» տեղի է ունեցել ոճրագործություն, ընտրությունները դիտարկվել են որպես հանցավոր քայլ այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Տեղի են ունեցել բողոքի ցույցեր, կրակել են մարդկանց վրա, մարդիկ են զոհվել։ Այս ամեն ինչն արդեն պետք է հետաքննված լիներ և դատական ակտը կայացված լիներ, սակայն, այն ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դա հնարավոր չէր, իսկ այսօր երկրում քաղաքական իրավիճակը բոլորովին այլ է և համապատասխան մարմինները զբաղվում են այդ ծանրագույն հանցագործության բացահայտմամբ»,- ասաց իրավապաշտպանն՝ ընդգծելով, որ արհեստականորեն քաղաքական գունավորում այս ամենին տալ պետք չէ։
 
Անդրադառնալով ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարությանն ու 37 թվի հիշեցմանը, Վարդան Հարությունյանն ասաց․ «1937 թիվը մեր հիշողություններում հայտնի է որպես համատարած բռնությունների ժամանակաշրջան, դա կոչվում է նաև մեծ տեռոր։ Նման իրականություն չկա և չի կարող լինել։ Կարծում եմ՝ տերմինը սխալ է օգտագործվել»։
 
Վարդան Հարությունյանը նշեց, որ 2-րդ նախագահի պաշտպանների առաջ քաշած փաստարկները բնական է համարում, քանի որ նրանք պետք է կարողանան օգտվել նախաքննական մարմնի բացթողումներից։ Խոսելով պաշտպանների առաջ քաշած ամենաշատ քննարկված փաստարկներից մեկի՝ նախագահական անձեռնմխելիության հարցի մասին՝ Վարդան Հարությունյանը նկատեց, որ այս հարցում փաստաբանների փաստարկները թույլ են։
 
«Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արածի համար և յուրաքանչյուր նետված բումերանգ անպայման վերադառնում է»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք իր համար սպասելի էր 2-րդ նախագահի կալանավորումը։
 
Ի պատասախան նա նկատեց․ «Ես միշտ եմ ասել, որ այդ հանցագործությունը պետք է բացահայտվի, չի կարող լինել այդ կարգի հանցագործություն, որն անպատիժ մնա, բայց որ այսքան շուտ կբացահայտվեր, չէի սպասում։ Սովորաբար, նման հանցագործությունների բացահայտման համար պետք է լինում 20-30 տարի»։
 
Հարցին՝ արդյոք հավանական համարում է, որ հարցաքննությունների շղթան հասնի Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, Վարդան Հարությունյանն ասաց․ «Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Հայ ազգային կոնգրեսն» այս գործում ասելիք կունենան որպես մեղադրող կողմ, իսկ Սերժ Սարգսյանն իր չափով է մասնակից է եղել՝ լինելով վարչապետ, այնուհետև՝ նախագահ, որ կոծկել է «Մարտի 1-ի» բացահայտումը։ Պատրաստ եմ որպես իրավապաշտպան աջակցել բոլոր ձերբակալվածներին և կալանավորվածներին․ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, եթե վաղը նա հայտնվի Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակում»,- ասաց նա։
 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան