Միլիարդների ունեցվածք, Հոկտեմբերի 27 և «Մարտի 1-ի» ոճրագործություն․ իրավապահները պետք է բացահայտեն ամբողջը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում այն դատավորին, ում որոշմամբ կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երկու ական կա ՀՀ պետականության տակ դրված՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Քննչական մարմինը, դատավորը փորձեցին այդ ականներից մեկը հանել, ինչը Հայաստանի համար կդառնա նախադեպ և կբարձրացնի մեր երկրի միջազգային վարկանիշը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Գրիգորյանը՝ կոչ անելով իրավապահներին հետաքննել և հասկանալ նաև՝ որտեղից է այդ հարստությունը հայտնվել Ռոբերտ Քոչարյանի ձեռքում։

«Զուգահեռ պետք է սկսվի քննություն իր և իր բիզնեսների հետ կապված։ Եթե նա դա ձեռք է բերել պաշտոնավարման ժամանակ, դա հակասելու է  Սահմանադրությանը, որը բացառում է՝ պաշտոնյան բարձր պաշտոն ունենա և զուգահեռ  բիզնես գործունեությամբ զբաղվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ, ըստ որոշ լուրերի, Ռ․ Քոչարյանի ունեցվածքը հասնում է մի քանի միլիարդավոր դոլարների։

Քաղաքագետը հիշեցրեց նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը՝ շեշտելով, որ այժմ պետք է սկսվի քննություն նաև այս գործով։

«Մարդ, որի ժամանակ գնդակահարվեց իշխանության մեծ մասը։ Նա էր չէ՞ նախագահը։ Ոչ մի տարբերակում չպետք է բավարարվել միայն «Մարտի 1-ի» դեպքերի բացահայտմամբ»,-ասաց նա։ 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահն ադրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպաններին և ասաց, որ իր համար զարմանալի է, երբ հայտնվում են  պաշտպաններ, որոնք գնացել և պաշտպանում են երիտթուրքերի քաղաքականությունը վարած մարդուն։

Մանրամասները՝ տեսանյութում։