Ադրբեջանի ԱԳՆ-ն են կանչվել Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն առանձին-առանձին հրավիրվել են Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ նրանց ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Abzas Media-ն այդ երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ «իրականացրել է անօրինական ֆինանսական գործարքներ, որոնցում ներգրավված են եղել նաև այդ երկրների դեսպանատները», և դրա հետ կապված լուրջ մտահոգություն է հայտնվել։

Նշվել է, որ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, FreedomNow-ն, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ անօրինական կերպով ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջանի տարածք՝ խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, ինչպես նաև անօրինական ներդրում են կատարել AbzasMedia-ի գործունեության մեջ»։

Բաքուն դեսպաններին բողոքներ է հայտնել՝ նշելով, որ դրամաշնորհային պայմանագրերը ենթակա են պետական ​​գրանցման՝ համապատասխան կարգով, իսկ չգրանցված նախագծերին միջոցների հատկացումը երկրի օրենսդրության կոպիտ խախտում է։ Ասվել է նաև, որ տեղական լրատվամիջոցների ֆինանսավորումն օտարերկրյա պետությունների ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից չի թույլատրվում։

«Նշվել է, որ այդ երկրների դեսպանատների և նրանց կազմակերպությունների անօրինական գործողությունները մեր երկրի տարածքում հանդիսանում են դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում։ Ադրբեջանական կողմը խստորեն դատապարտել է մեր երկրի օրենսդրությանը հակասող և երկրի ներքին գործերին միջամտելուն ուղղված այս գործողությունները և ուշադրություն հրավիրել, որ իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջերս կալանավորվել են Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործունեությունը հետաքննող և մարդու իրավունքների թեմայով հրապարակումներով հայտնի անկախ Abzas Media-ի ղեկավարներն ու լրագրողները։ Բացի այդ, Բաքվում արշավ է սկսվել ԱՄՆ-ի դեմ։

Էմմա Չոբանյան