Թուրքական ԶԼՄ-ները Փաշինյանի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը «պատմական» են որակել

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:
ՀՀ վարչապետը  «Al Jazira» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել. տեղեկացնում է ermenihaber-ը: 

Թեմային անդրադարձել են թուրքական թե՛ ընդդիմադիր և լիբերալ, թե՛ իշխանամետ լրատվամիջոցները։ 

Թուրքական ԶԼՄ-ների մի մասը Փաշինյանի հայտարարությունը «պատմական» է որակել: Այս  շեշտադրումն արտացոլվել է հրապարակումների վերնագրերում` «Հայաստանից անակնկալ հայտարարություն Թուրքիայի մասին», «Կարևոր ուղերձ Թուրքիային․․․Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել», «Հայաստանի վարչապետ Փաշինյանից պատմական կոչ Թուրքիային»։

Թեմային անդրադարձել են գրեթե բոլոր խոշոր լրատվական կայքերը՝ «NTV.com.tr», «Posta», «Sabah», «Milliyet», «CNNturk», «Ensonhaber», «Güneş», «Vatan», «Ahaber», «Haber3», «Cumhuriyet», «Habertürk», «Haberler», «Sondakika», «Türkiye gazetesi», «Marmara gazetesi», «Haber7» «Demokrathaber», «Diken»: Լրատվամիջոցները նույնաբովանդակ հրապարակումներում մեջբերել են ՀՀ վարչապետի խոսքերը, որ սահմանը փակվել է Թուրքիայի կողմից, հայկական կողմից այն բաց է, և Թուրքիան է, որ  սահմանը բացելու որոշում պետք է կայացնի։

Նշվել է, որ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Այս համատեքստում մեջբերվել է ՀՀ վարչապետի հետևյալ խոսքերը․ «Բոլոր խնդիրները պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծել։ Պատրաստ ենք կառուցողական լինել, որպեսզի տարածաշրջանն ավելի անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապրի»։

Լրատվամիջոցների որոշները բացի հայ-թուրքական հարաբերությունների մասին հատվածից ներկայացրել են նաև ՀՀ վարչապետի այն խոսքերը, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության բանակցություններին և Ադրբեջանում հայկական հեղափոխության կրկնության հավանականությանը։