Ինչու է լռում «Ծառուկյան» խմբակցությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել Ազգային ժողովի «Հանրապետական» և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները։ Ըստ ՀՀԿ-ի տարածած հայտարարության՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը խորապես վնասելու է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։

ՀՅԴ-ն էլ 2-րդ նախագահին և 2008-ի իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է համարել՝ նշելով, որ դա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։

Հետաքրքիր է, որ առայժմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել «Ծառուկյան» դաշինքը։

Թե ինչպիսին է դաշինքի տեսակետը՝ Factor.am-ը փորձեց պարզել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից։

Նա նշեց, որ խմբակցությունը կատարվածի վերաբերյալ չի պատրաստվում հայտարարությամբ հանդես գալ․ «Խմբակցության առանձին պատգամավորներ կարող են արտահայտել իրենց տեսակետը, սակայն, «Ծառուկյան» խմբակցության անունից մենք այս պահին հայտարարությամբ հանդես գալ չենք պատրաստվում․ օրակարգում այդ հարցը դրված չէ։

Առհասարակ, կարծում ենք, որ սա իրավական գործընթաց է, ուստի, պետք է սպասել այդ գործընթացի արդյունքներին։ Այս փուլում ձեռնպահ կմնանք հայտարարություններից»,-ասաց պատգամավորը։

Իվետա Տոնոյանից, ով նաեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակն է, փորձեցինք ճշտել անձամբ խմբակցության ղեկավարի գնահատականը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողի վերաբերյալ։

Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի գնահատականը կներկայացնի մեկ ժամ անց։ 

Աղավնի Սուքիասյան