Նախարարը ծանոթացել է արևային էներգետիկայի բնագավառում չինական ընկերության արտադրանքին, ու այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի բնագավառի ընկերությունների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարն այցելել է չինական «Hanergy» խոշորագույն ընկերություն, որը զբաղվում է արևային լուսաթաղանթների արտադրությամբ, որոնք տեղադրվում են շենքերի տանիքների, ապակիների, կենցաղային տարբեր սարքավորումների վրա: Արևային լուսաթաղանթների արտադրության բնագավառում տեխնոլոգիական կարևոր ձեռքբերումներ ունեն նաև գերմանական «Solibro»-ն, ամերիկյան «MiaSole»-ն, «Global Solar Energy»-ն: «Hanergy»-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են Հայաստանում արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու հնարավորությունները: Նախարար Գրիգորյանը ծանոթացել է արևային էներգետիկայի բնագավառում չինական ընկերության արտադրանքին, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև ընկերության արտադրանքն ու նորագույն լուծումները Հայաստանում ներդնելու հնարավորություններին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում:

Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը հանդիպել է նաև «China Railway no.3 Engineering group» չինական ընկերության ներկայացուցիչների հետ: «China Railway no.3 Engineering group»-ն իր ծառայություններն է մատուցում էներգետիկայի տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ էներգետիկ հզորությունների և ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ: Վերջինիս ներկայացուցիչներն Արթուր Գրիգորյանին տեղեկացրել են, որ ընկերությունը  հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով:

Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով հետաքրքրված է նաև չինական «Energy China» ընկերությունը: Այս մասին հանդիպման ժամանակ հայտնել են ընկերության ներկայացուցիչները: 

Նախարարը հանդիպել է նաև «XY International group» չինական ընկերության ղեկավարի հետ: «XY International group»-ը մասնագիտացված է գազային կայանների կառուցման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառներում: Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանը հետաքրքրվել է Հայաստանում համակցված շոգեգազային ցիկլով կայան կառուցելու հեռանկարի հավանականությամբ: