Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 4 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։  Նախատեսվում է, որ այցը կայանալու է սեպտեմբերի վերջին։ Տեղեկությունը հաղորդվում է` հիմնվելով Թուրքիայի և Գերմանիայի կառավարություններին մոտ կանգնած աղբյուրներին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Աղբյուրը շեշտում է, որ  Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև հանդիպում էր կայացել։ Հանդիպման ժամանակ Էրդողանը ցանկություն էր հայտնել այց կատարել Գերմանիա։

Հիշեցվում է, որ թուրք-գերմանական հարաբերությունները կարգավորվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայում ազատ արձակվեցին մի շարք Գերմանիայի քաղաքացիներ։ 

Գերմանիայի կալանավորված քաղաքացիներից  էին ծագումով թուրք լրագրող Դենիզ Յուջելը, ինչպես նաև իրավապաշտպան Պետեր Շթոյդները։ Նշյալ մարդիկ թուրքական դատարանի կողմից մեղադրվում էին Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։