Ֆարմանյանը Պետդումայի պատգամավոր Սավելևին հորդորել է «քիթը չխոթել» ԼՂ հարցի մեջ

Լուրեր

12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կոչ է արել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևին հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անհարկի մեկնաբանություններից՝ «իրեն չդնելով տխրահռչակ Պեդրո Ագրամունտի ուղու, իսկ սեփական կուսակցությանն ու պետությանն էլ՝ անհարմար դրության մեջ»:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո, ուշադրությունիցս չվրիպեց մի «մանրուք»՝ բառի իսկական իմաստով:

Այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խճճվել է սեփական հաշվարկներում՝ դա գիտեինք վաղուց. փորձելով արդեն տևական ժամանակ տորպեդահարել բանակցային գործընթացը և շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին, ստացել է ոչ թե այդ նույն կառույցների աջակցությունը, այլ հակառակը՝ ինքն իրեն հակադրելով միջազգային հանրությանը և Մինսկի խմբին, հայտնվել է բացառիկ և գնալով խորացող մեկուսացման մեջ, բանակցությունների սեղանի շուրջ չստանալով այն, ինչ ուզում է:

Այն, որ Ադրբեջանը, պարբերաբար դիմելով ռազմաքաղաքական արկածախնդրությունների, խախտելով հրադադարի անժամկետ համաձայնագիրը և չհարգելով իր իսկ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունների կատարումը, սեփական զինվորին դարձրել է անարժեք թնդանոթի միս, դա էլ գիտեինք:

Այն, որ մարդկային դեմքը կորցրած Ալիևի վարչակարգը թնդանոթի միս է դիտարկում ոչ միայն իր զինվորին, այլև շփման գծի երկայնքով ապրող իր քաղաքացիական բնակչությանը, դա էլ նորություն չէր: Հակառակ պարագայում, իր կրակակետերը չէր տեղադրի քաղաքացիական բնակչության ու համայնքների թիկունքում՝ այն անբարոյականությամբ դարձնելով կենդանի վահան:

Բայց այն, որ Ալիևին ձայնակցող խավիարասերների գնալով խայտառակվող, նոսրացող ու մարող միջազգային բանակում կարող է հայտնվել ոչ ավել ոչ պակաս ՌԴ Պետդումայի մի ինքնակոչ «մանրուք»՝ Դմիտրի Սավելև անուն ազգանունով, սա արդեն նորություն էր:

Թվում է՝ ակնհայտորեն պարզ չէ, թե այդ ինչ տրամաբանությամբ է վերջինս խոսում «ղարաբաղյան սեպարատիզմի» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու» մասին, Հեյդար Ալիևին մեծարում որպես «ժողովրդի հայր» և այլ ոչ հոդաբաշխ մտքեր շաղ տալիս, լինելով ՌԴ-ում իշխող «Единая Россия» կուսակցության անդամ, այդպիսով, ինքն իրեն հակադրելով ոչ միայն այդ նույն կուսակցության ձևավորած կառավարության և արտգործնախարար Լավրովի հայտարարություններին, այլ ընդհանրապես, իր ներկայացրած պետության արտաքին քաղաքականությանը:

Տպավորություն է, որ պատգամավոր Սավելևը, վերջին տարիներին լեթարգիական կատարյալ քնի մեջ է եղել և բնավ տեղեկացված չէ, թե ինչպես են այդ նույն «ժողովրդի հոր» ուղիղ գծով ժառանգներն ու հետևորդները, միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում միջխորհրդարանական, հենց ՌԴ-ին մեղադրում «սեպարատիզմի», «ագրեսիայի» և բազում այլ մեղքերի մեջ՝ Ղրիմյան իրադարձությունների հետ կապված: Ամենաթարմ օրինակներն, ընդ որում, երկու-երեք օրվա վաղեմություն ունեն:

Այնպես, որ պատգամավոր Սավելևը ճիշտ կլիներ շարունակեր զբաղվել իրեն հոգեհարազատ բնապահպանական հարցերով և քիթը չխոթեր թեմաների մեջ, որոնցից, ակնհայտորեն գլուխ չի հանում` իրեն չդնելով տխրահռչակ Պեդրո Ագրամունտի ուղու, իսկ սեփական կուսակցությանն ու պետությանն էլ՝ անհարմար դրության մեջ»: