Թուրքիայում ավելի քան 17,5 միլիոն մարդ սոցիակալան աջակցության կարիք ունի

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Թուրքիայում սոցիալական աջակցության կարիք ունի մոտ 17,6 միլիոն մարդ։ Այս մասին ասվում է Խորհրդարանում Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարության 2024 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ներկայացված տվյալներում։ Նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի կողմից հայտարարված տվյալների համաձայն՝ 2023 թվականին 4,4 միլիոն տնային տնտեսություններ օգտվել են սոցիալական աջակցությունից, նրանցից 3,5 միլիոնը ստացել է կանոնավոր օգնություն, գրում է BirGün-ը։

2018 թվականին, երբ Թուրքիան անցավ կառավարման նախագահական համակարգի, 3,5 միլիոն տնային տնտեսություններ օգտվում էին սոցիալական աջակցությունից։ 2023 թվականին այն երեխաների թիվը, որոնց ընտանիքները չեն կարող բավարարել նույնիսկ իրենց ամենատարրական կարիքները, հասել է 164,000-ի։ Համեմատության համար՝ այս ցուցանիշը 2020 թվականին կազմել է 130,000, 2021 թվականին՝ 141,000, իսկ 2022 թվականին՝ 155,000։

Նշվում է, որ նախարարությունը նաև 91,6 միլիարդ թուրքական լիրա (3,2 միլիարդ դոլար) է ծախսել 2023 թվականին «աղքատության դեմ պայքարի համար»։ Մինչդեռ 2022 թվականին այս ծախսը կազմել է 62,7 միլիարդ լիրա, 2024 թվականին նախատեսվում է ծախսել մոտ 205,9 միլիարդ լիրա։

Նախարարության կողմից տրամադրվող օգնությունը բաշխվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ամենամսյա օգնությունը ծայրահեղ աղքատության շեմից ցածր անձանց համար, հաշմանդամություն ունեցողների և տարեցների նպաստները,կրթությանն ուղղված օգնությունը:

Լրատվամիջոցը գրում է, որ ըստ Միացյալ հետազոտական Կենտրոնի (BİSAM) տվյալների՝ Թուրքիայում աղքատության շեմը հոկտեմբերին հասել է 44,718 թուրքական լիրայի (1,559 դոլար) և մոտավորապես չորս անգամ գերազանցել է նվազագույն աշխատավարձը (11,402 լիրա՝ 397 դոլար)։ Սովի շեմը կազմել է 12,928 լիրա (450 դոլար)։

Էմմա Չոբանյան