Ադրբեջանի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ Սենատի բանաձևին ի պատասխան

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավորներն անդրադարձել են ԱՄՆ Սենատի կողմից ընդունված «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծին։ Մեջլիսն այս փաստաթղթին ի պատասխան՝ հայտարարություն է ընդունել։

Մասնավորապես, դրանում ասվում է, որ «Մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը, այն համարում է լուրջ հարված երկու երկրների հարաբերություններին, և որ այն լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար»։

Բացի այդ, Բաքուն ԱՄՆ-ին մեղադրել է Արցախին աջակցություն ցուցաբերելու համար։

«ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում Վաշինգտոնի հեղինակության կորստի։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հենվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռականորեն կարձագանքի բոլոր բացասական քայլերին»,- ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թվականների համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Այն դեռևս պետք է ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից և ուղարկվի  ԱՄՆ նախագահի ստորագրմանը։

Էմմա Չոբանյան