Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, և ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար. Պիա Կաումա

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, և շատ կարեւոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարեւոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբեւէ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Որո՞նք են նիստից ակնկալիքները եւ այն հայտարարությունը, որոնցով առաջիկայում պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի թեմայով»,- հետաքրքրվել է լրագրողը:

«Առաջին հերթին ցանկանում եմ ԵԱՀԿ ԽՎ-ի անունից նշել, որ շնորհակալ ենք Հայաստանին՝ ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը հյուրընկալելու համար այն մարտահրավերային ժամանակաշրջանում, որին բախվում ենք այժմ Եվրասիայում: Մենք նաեւ կքննարկենք այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ քննարկումներն ու բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ: Այժմ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

Երկուշաբթի քննարկելու ենք նաեւ ամենը, ինչ տեղի է ունենում Իսրայելում, Գազայի տարածքում, ինչին երկար ժամանակ սպասում էին մեր խորհրդարանականները: Չենք մոռանալու նաեւ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը սկսվել էր 2022 թվականի փետրվարից: Այդ հարցը եղել է մեր քննարկման օրակարգում շատ երկար ժամանակ: Այս հարցի հետ կապված մեր խորհրդարանականներն իրենց ձայնն են բարձրացրել եւ մեծ քննարկումներ ունեցել»,- նշել է Պիա Կաուման:

Լրագրողները ԵԱՀԿ ԽՎ նախագահից հետաքրքրվել են նաեւ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքով: Պիա Կաուման նշել է, որ մինչ Հայաստան գալը հնարավորություն է ունեցել երկօրյա այցով լինելու նաեւ Ադրբեջանում: «Այնտեղ տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են խաղաղության շուրջ բանակցություններին, այնուամենայնիվ, դա է այն ուղերձը, որ նրանք ցանկանում են փոխանցել: Ես ցանկանում եմ հավատալ այն հավանականությանն ու հնարավորությանը, որ կկնքվի խաղաղության պայմանագիր: Հույս ունենք, որ շաբաթների ընթացքում դա կլինի: Մենք՝ որպես կազմակերպություն, քաջալերում ենք երկու կողմերին՝ շարունակելու բանակցությունները եւ նոր հնարավորություններ փնտրելու, որոնց դեպքում կարող են պայմանագիր կնքել, քանի որ այս տարածաշրջանը շատ կարեւոր է բոլորի համար: Տնտեսական տեսանկյունից այն նույնպես շատ կարեւոր է. կան շատ հնարավորություններ, սակայն առաջին հերթին պետք է ապահովել խաղաղություն»,- ասել է նա: Պիա Կաուման նկատել է, որ ներդրողները դեռեւս կասկածներ ունեն այստեղ գալու հետ կապված: «Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, եւ ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար: Մենք՝ որպես կազմակերպություն, եւ ես անձամբ, սատարում ենք հայ ժողովրդին, որպեսզի կարողանանք ուղի գտնել խաղաղության համար»,- ընդգծել է Պիա Կաուման:

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 18-20-ն ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը: