Թուրքիայի ԱԺ-ում իշխող դաշինքը դեմ է քվեարկել Դինքի սպանության խորհրդարանական հետաքննության առաջարկին

Լուրեր

07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) օրենսդիրները (կազմում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող դաշինքը) դեմ են քվեարկել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հարցով խորհրդարանական հետաքննություն անցկացնելու առաջարկին, գրում է Duvar-ը։

Առաջարկը ներկայացվել է ընդդիմադիր Ժողովրդական հավասարության և ժողովրդավարության կուսակցության (HEDEP) կողմից՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը վաղաժամ ազատ է արձակվել։

HEDEP-ի պատգամավոր Զուլքյուֆ Ուչարն ասել է, որ Սամասթի ազատ արձակումը «մեկ այլ հարված» է հասցրել երկրում արդարադատության հավատքին:

Մեկնաբանելով առաջարկը՝ ընդդիմադիր SAADET կուսակցության պատգամավոր Սեմա Սիլկին Ունը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի գործը «կորել է Անկարայի միջանցքներում, ինչպես նախկինում», այսինքն՝ սպանության հրահրողները չեն հայտնաբերվել։

Մեկ այլ ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Հասան Բալթաջըն էլ ասել է, որ «Դինքի սպանությունը քաղաքական է»։

«Մի անգամ մեղադրեցին Էրգենեկոնին (Դինքի սպանության մեջ), հետո մեղադրեցին Գյուլենի ցանցին: Հրանտ Դինքի սպանությունն իրականում կազմակերպվել է նոր ռեժիմի կառուցման համար։ Սահմանադրական դատարանը փակելու այսօրվա փորձը և Հրանտ Դինքի մարդասպանին ազատ արձակելը ռեժիմի վերականգնման գործընթացում քայլեր են»,- հավելել է պատգամավորը։

Խորհրդարանում հնչած ելույթներից հետո ԱԶԿ-ի և «Ազգայնական շարժման» պատգամավորները դեմ են քվեարկել առաջարկին։

Հիշեցնենք, որ պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը նոյեմբերի 15-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից «լավ վարքի» համար։

Էմմա Չոբանյան