Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու պատրվակով կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որի պատճառով դժվարություններ են առաջացել նրա կողմից հետագա ծառայողական պարտականությունները կատարելու համար: Այդ պատճառով 2016թ. նոյեմբերին վերջինս դիմել է զինվորական հոսպիտալ:

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում կատարված հետազոտությունների արդյունքում, ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի 05.05.2017թ. որոշմամբ, կապիտանը ճանաչվել է` «Պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով», իսկ հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում:

Զեկուցագիր ներկայացնելով վերադաս հրամանատարությանը` կապիտանը փորձել է տեղափոխվել մեկ այլ զորամաս՝ առողջական խնդիրների պատճառով համապատասխան պայմաններում ծառայությունը շարունակելու նպատակով, սակայն մերժվել է՝ ունակությունների և հմտությունների ոչ բավարար լինելու պատճառով:

2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությունում կապիտանին առաջարկել են նշանակել ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր հաստիքին, ով նշված առաջարկը ընդունել է: Միաժամանակ, մտավախություն ունենալով, որ այս առաջարկը նախորդների նման կարող է չհաստատվել՝ խնդրանքով դիմել է իր ծանոթ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ կոչումով փոխգնդապետին, և քննարկել նշված հաստիքին նշանակվելու իրական հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով տեղափոխության համար գումար տալ:

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը, հաշվարկելով, որ նշված պաշտոնին կապիտանի նշանակումը հնարավոր է այն պատճառով, որ դա վերջինիս բնակության վայրին մոտ է, և նշված պաշտոնի զբաղեցման համար նրա ունակությունները բավարար են, որոշել է օգտագործել իր պաշտոնեական դիրքը և հայտնել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի միջոցով՝ խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով հափշտակելով կապիտանի կողմից տրված գումարը: Իսկ կապիտանը սահմանված ընթացակարգով 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնին:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք հանդիսացող 1080 հատ 7,62մմ և 208 հատ 9մմ տրամաչափի, ընդհանուր՝ 1288 հատ փամփուշտ, որոնք պատկանել են նրա հորը: Պարզվել է դրանց ձեռք բերման աղբյուրը։

Ապացույցների համակցությամբ՝ կապիտան Պ.Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ Հ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերով, Մ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: