Նյու Յորք նահանգում դատի են տվել PepsiCo-ին՝ բնությունը պլաստիկով աղտոտելու համար

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները զովացուցիչ ըմպելիքների և խորտիկների արտադրող PepsiCo ընկերությանը մեղադրել են Բուֆալո գետն աղտոտելու, բնակիչներին, ինչպես նաև կենդանիների և բույսերի կյանքին վնաս հասցնելու համար: Գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսի կողմից նահանգի Գերագույն դատարան ներկայացված հայցի համաձայն՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ PepsiCo-ն գետն ու դրա ափերն ամենամեծ աղտոտողն է:

Դատախազների տվյալներով՝ PepsiCo-ն արտադրում և փաթեթավորում է առնվազն 85 տեսակի ըմպելիք և 25 տեսակի նախուտեստ, որոնց մեծ մասի համար օգտագործվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ։ Հայցվորը նշում է, որ անցյալ տարի մասնագետները հետազոտել են Բուֆալո գետի ափերը և հավաքել գրեթե 2 հազար կտոր պլաստիկի թափոն, որոնց վրա կարելի է տեսնել արտադրողների ապրանքանիշերը։ Դրանց 17%-ը կրում է PepsiCo նշանը։ Ի դեպ, գետն աղտոտող այլ գործոնների թվում նշվում են McDonald’s և Hershey’s ընկերությունները։

Բացի այդ, համանուն գետի վրա գտնվող Բուֆալո քաղաքի ջրամատակարարման համակարգում խմելու ջրի նմուշները ցույց են տվել միկրոպլաստիկի մասնիկների առկայություն։ Նման մասնիկների ընդունումը «կարող է էական վնաս հասցնել մարդու առողջությանը՝ սկսած վերարտադրողական ֆունկցիայի խանգարումից մինչև աղիքային բորբոքում և նեյրոտոքսիկ խանգարումների զարգացում»։

Հայցվորը պահանջում է, որ դատարանը պարտադրի PepsiCo-ին միջոցներ ձեռնարկել տարածքը մաքրելու և գետի ու դրա ափերի աղտոտումը դադարեցնելու համար։ Ընկերությունը նաև պետք է սպառողներին ուսուցանի պլաստիկի միջոցով աղտոտված բնությանը պատճառած վնասի մասին, համապատասխան նախազգուշացումներ տեղադրի արտադրանքի պլաստիկ փաթեթավորման վրա և փոխհատուցի այդ տարածքների բնակիչներին վնասների համար:

Դատախազությունը նաև կոչ է անում ընկերության նկատմամբ տուգանք սահմանել այն չափով, որքանով դատարանը նպատակահարմար կհամարի։