Հարցաքննության կկանչվե՞ն արդյոք «Մարտի 1»-ին գործած գաղտնի շտաբի բոլոր անդամները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության անհրաժեշտ պայմաններից ելնելով չի կարող հրապարակել այն մարդկանց անունները, որոնք «Մարտի 1»-ի գործով մոտ ապագայում կկանչվեն հարցաքննության։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ կայացվի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և «Մարտի 1-ին» գաղտնի հրամանով կազմավորված շտաբի այլ անդամների հարցաքննելու որոշում, Մարինա Օհանջանյանը պատասխանեց․ «Նախաքննական մարմինն այդ մասին նախապես չի կարող հրապարակել»։

Հիշեցնեք որ, ըստ մամուլի հրապարակումների և իրավապաշտպանների զեկույցների, 2008թ․ մարտի 1-ին գործել է հատուկ շտաբ, որի կազմում են եղել Ռոբերտ Քոչարյանը, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գորիկ Հակոբյանը, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։