Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելին Մերձավոր Արևելքում հիասթափություն է սպասվում, ինչպես «Հայաստանին՝ ԼՂ հակամարտությունում»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում իշխող խմբակցության հետ հանդիպմանն ունեցած ելույթում կրկին քննադատել է Իսրայելին Գազայում ռազմական գործողությունների համար՝ հիշատակելով նաև Հայաստանին, հաղորդում է TRT Haber-ը։

«Եթե ​​ամեն ոլորտում ուժեղ չլինենք քաղաքականությամբ, տնտեսությամբ, սոցիալական կառուցվածքով, ռազմական հզորությամբ ու անվտանգությամբ, մեզ թույլ չեն տա ապրել այս հողերում։ Այն շրջանակները, որոնք չարամտություն ունեն մեր հայրենիքի նկատմամբ, ինչ-որ կերպ բացահայտում են իրենց՝ որքան էլ ուշադիր գործեն։ Հայաստանը տարիներ շարունակ մեր երկրի տարածքների մասին երազանքներ ուներ։ Նա իր դասը քաղեց Ղարաբաղյան պատերազմից ու նորից նստեց իր տեղը։ Այժմ իսրայելցի վարչարարներն են սկսել նման մոլորություններ արտահայտել։ Մի՛ անհանգստացեք, նրանք կհայտնվեն հիասթափության մեջ, ինչպես անթիվ ուրիշներ, որոնք հազարավոր տարիներ նման երազանքներ են ունեցել»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը նույն հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Իսրայելն «ահաբեկչական պետություն» էր անվանել, որը ռազմական հանցագործություններ է կատարում և խախտում է միջազգային իրավունքը Գազայի հատվածում։

Էմմա Չոբանյան