Թուրքիան Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան․ նրան մեղադրում են Գազայում ցեղասպանության մեջ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբանները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ հայց են ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով: NEWS.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրավաբան Մեթին Քյուլյունքը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ։

«Ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը՝ այսօր մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլեր Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, որը պետք է կանգնի դատարանի առաջ Գազայի հատվածում իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ բոլոր հանցագործությունների համար,- գրել է նա։

Որպես ապացույց՝ Քյուլյունքը հրապարակել է հայցի առաջին էջը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում հայտարարել էր, որ Իսրայելն իրեն պահում է «Արևմուտքի քմահաճ երեխայի պես» և պետք է փոխհատուցի անկլավին հասցված վնասը: Նա ԻՀԿ-ին կոչ է արել հիմնադրամ ստեղծել Գազայի հատվածի վերականգնման համար և հայտարարել, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ նախաձեռնությանը: