Նախագահի լիազորություններից բխոող գործողությունները չեն կարող ենթադրել պատասխանատվություն․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախկին նախարար, հանրապետական Դավիթ Հարությունյանը չի ցանկանում իրավական գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողին, քանի որ, որպես իրավաբան, նա հարուցված գործում որևէ իրավական ձևակերպում չի գտնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պնդելով, որ ինքը նույն տեսակետն ունի նաև  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ կապված։ 

«Մեր օրենքները, եթե կարդանք, պարզ կլինի, որ մեր երկրի անվտանգությունը ունի թե՛ ներքին, թե՛  արտաքին բաղադրիչ, և այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է նման իրավիճակում»,- ասաց նա։ 

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Սահմանադրությունը հստակ սահմանում է, թե նախագահը ինչ լիազորություններ և գործիքակազմ ունի, իսկ արտակարգ դրություն հայտարարելը գործիքակազմ է, որով նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը և հետևաբար, նախագահի լիազորություններից բխող գործողությունները չեն կարող ենթադրել պատասխանատվություն։ 

Մանրամասները՝ տեսանյութում: