Ռուսաստանում կարմրուկի դեպքերն աճել են 29,000%-ով՝ պատվաստանյութերի պակասի ֆոնին

Լուրեր

27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
Բոլորը

Ռուսաստանում կարմրուկով հիվանդացության դեպքերի թիվն աճել է ռեկորդային մակարդակով․ այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին գրանցվել է հիվանդության 8,073 դեպք, ինչը 288 անգամ կամ 28,732%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերը։ The Moscow Times-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Ռոսպոտրեբնադզորի տվյալները։

Հիվանդացության ցուցանիշները ռեկորդային են եղել առնվազն 2015 թվականից ի վեր և կրկնապատկել են նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2019 թվականին, այնուհետև հունվար-սեպտեմբերին գրանցվել է մոտ 4 հազար դեպք։

Կարմրուկի հետ միաժամանակ ավելանում են պատվաստանյութով կանխարգելվող այլ հիվանդությունների դեպքերը։ Օրինակ՝ կապույտ հազով վարակվածների թիվն 9 ամսում աճել է 1,096%-ով՝ հասնելով 20 հազար դեպքի, որից 17,4 հազարը գրանցվել է մինչև 14 տարեկան երեխաների մոտ։ Ջրծաղիկի դեպքերն աճել են 18%-ով՝ հասնելով 580 հազարի։

Կարմրուկի դեպքերի կտրուկ աճը կապված է պատվաստանյութերի մատակարարման ընդհատումների հետ, որոնք սկսվել են 2023 թվականի գարնանը։ Քանի որ կարմրուկը սուր վարակիչ է, և վարակն ունեցողների հետ շփման արդյունքում հիվանդանում են չպատվաստված բոլոր անձինք, Ռուսաստանում սկսել են ի հայտ գալ օջախներ, որտեղ ի սկզբանե ուղղվել են պատվաստանյութերի առկա պաշարները։

Արդյունքում առաջացել է դեֆիցիտ՝ պարզաբանել է ինֆեկցիոն բժիշկ, դաշնային բժշկական կենտրոններից մեկի ղեկավար Վալենտին Կովալևը։ Նա հավելել է, որ վարակվածների թիվը կաճի այնքան ժամանակ, մինչև հիվանդանան բոլոր չպատվաստվածները։