Ադրբեջանի փոխվարչապետն ու Բաքվում Իրանի դեսպանը համատեղ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի հարցեր են քննարկել

Լուրեր

15.01.2026 | 18:32
Էդգար Սևիկյան․ Դեյան Ստանկովիչը լավ մարզիչ է, ունի հետաքրքիր մտքեր
15.01.2026 | 18:24
Ասեք՝ ամբախ-զամբախ չխոսի. Արթուր Սարգսյանը մեղադրողներին հորդորեց իր ասածը փոխանցել ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:16
Վիզը ֆիքսատորի մեջ է, վիրահատվելու անհրաժեշտություն կունենա. Սինանյանը Էուլչեքջյանի հետ է հանդիպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:10
Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածը՝ նոր ճեմուղիներ, նստարաններ
15.01.2026 | 18:00
ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել // Գրենլանդիայում եվրոպական զորքեր են տեղակայվում․ ԼՈՒՐԵՐ
15.01.2026 | 17:55
Turkish Airlines-ի օդանավը ռումբի մասին ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Բարսելոնայում
15.01.2026 | 17:42
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Բաքվի գերությունից վերադարձածների հետ
15.01.2026 | 17:33
Հայաստանն ու Ադրբեջանը Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում համատեղ զննում են անցկացրել
15.01.2026 | 17:30
ՌԴ ՆԳՆ կենտրոնում նռնակ է պայթել․ 9 մարդ վիրավորվել է
15.01.2026 | 17:21
Փաստաթուղթն իսկապես լավն է․ չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին․ Արարատ Միրզոյան
15.01.2026 | 17:16
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
15.01.2026 | 17:07
Բաքուն արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի բլոգերին ու լրագրողներին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել
15.01.2026 | 16:56
Էսօրվանից պիտի պատրաստվենք․ Փաշինյանը՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 16:45
Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը սպասում է ամուսնու հետ հանդիպմանը. ՈւՂԻՂ
15.01.2026 | 16:44
Դժվար է, երբ ձեռքերդ կապված են, մարդիկ ինչ ուզում, ասում են քո մասին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր ընդունել է Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավիին։ Իրանի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում դիտարկվել են  երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ նոյեմբերի 9-ին Տաշքենդում երկու երկրների ղեկավարներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի քննարկումների լույսի ներքո, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի այդ, քննարկվել են ընդհանուր առմամբ երկու երկրների համագործակցության, էներգետիկ և տրանսպորտային համատեղ նախագծերի հարցեր։

Մուստաֆաևը, ի դեպ, նաև գլխավորում է տնտեսական համագործակցության երկկողմ հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Ռաիսիի և Ալիևի հանդիպումը տեղի էր ունեցել Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Էմմա Չոբանյան