Տեսել ենք ոչ տարածաշրջանային ուժերի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու փորձերը․թշնամիները չեն հասնի նպատակին․ Ալիևը՝ Ռաիսիին

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Տաշքենդում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեկ են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իրանական կողմի հաղորդմամբ՝ Ռաիսին ողջունել է երկու երկրների միջև ընդլայնվող հարաբերությունները և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի «վերադարձին» ու նշել, որ իրանական ընկերությունները պատրաստ են աջակցել շրջանի վերակառուցմանը։

Ռաիսին, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև տարածաշրջանի հիմնախնդիրները լուծելու պայմանավորվածության առնչությամբ՝ ընդգծել է Իրանի կամքը Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանին միացնելու համար շուտափույթ ավարտին հասցնելու Աղբենդի ճանապարհը։

«Չնայած թշնամիների ցանկությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները գնալով ընդլայնվում են։ Իսկ երկու երկրների չարակամների դավադրությունները ձախողվել են»,- ասել է Իրանի նախագահը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևը հայտարարել է․«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել է և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան փոխադրում ապահովելը, սա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել»։

Չնայած Ալիևի այս պնդմանը՝ ՀՀ-ն բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովել անարգել՝ նշելով, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որով անցնում են։

Միաժամանակ, Ալիևը գոհունակություն է հայտնել Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքից՝ համաձայնեցնելու Արաքս գետի հարավային ափով երկաթուղային և ճանապարհային երթուղիները։

«Սա նախագիծ է, որը մեծ հեռանկարներ ունի։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի. մեկը Աստարայով, մյուսը՝ Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներում մեր հարևաններին և գործընկերներին»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Դեռևս ամիսներ առաջ Իրանը ոչ բարյացակամ երկիր համարող Ալիևը հայտարարել է, թե երկու երկրների հարաբերությունները փորձել են փչացնել ոչ տարածաշրջանային երկրները ու նրանց անվանել թշամիներ։

«Նախորդ տարիներին մենք նաև ականատես ենք եղել տարածաշրջանից դուրս ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձերի։ Այդ փորձերն անհաջող էին։ Վստահ եմ, որ հիմա էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին։ Իրանը և Ադրբեջանը կշարունակեն հաջողությամբ համագործակցել և ամրապնդել հարաբերությունները»,-ասել է Ալիևը։

Էմմա Չոբանյան