Մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի հարազատները չեն հավատում մահվան պատճառի պաշտոնական վարկածին. ՀՔԱՎ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2018 թ.-ի հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային 1999 թ.-ին ծնված Ժորիկ Վահագի Պետրոսյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումով:

ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեմքի շրջանում՝  ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով։ Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով։

Երեկ՝ հուլիսի 26-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի եղբոր՝ Սամվել Պետրոսյանի հետ՝ տեղեկություններ ստանալու նպատակով:

Զինծառայողը զորակոչվել էր 6 ամիս առաջ՝ 2018 թ.-ի հունվարին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի տարածքային զինվորական կոմիսարիատից։ Ծառայում էր Վայքի զորամասում։ Ժորիկ Պետրոսյանը ընտանիքի հետ բնակվում էր Գոգարան գյուղում։

Եղբոր խոսքերով՝ մոտ մեկ ամիս առաջ Ժորիկ Պետրոսյանին տրամադրվել էր արձակուրդ, որի ընթացքում որեւէ դժգոհություն զինծառայողը չի հայտնել իր ծառայության մասին։