ՀԱՊԿ-ում Խաչատուրովին այլևս չեն վստահում՝ մտմտում են ժամանակից շուտ պաշտոնանկ անել. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցելու համար, կարելի է ասել՝ «հակասահմանադրական» է, որովհետև մեր Սահմանադրությամբ երկրի ղեկավարը վարչապետն է, և նա լիազորված է մասնակցել միայն երկրների ղեկավարների նիստերին, այլապես ստացվում է, որ մի անգամ առաջին փոխվարչապետն է մասնակցում, մյուս անգամ՝ վարչապետը, այսպես որ գնա, կարող է մասնակցել նաև, ասենք, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստի՞ն, մեկ ուրիշ անգամ՝ ԱԳ նախարարների՞։ Ընդ որում, չեմ կարծում, որ պատճառն իրավական է, պատճառը բացառապես քաղաքական է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։

Իսկ ո՞րն էր պատճառը։ «Ռուսաստանի հրավեր-հրահանգը, Ռուսաստանը ցանկանում է ընդգծել իր առավելությունը բոլոր հարցերում․ հիշենք, որ ԵՏՄ վարչապետների խորհուրդը տեղեկացված էր, որ այդ նիստերին այլևս մասնակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը Դուշանբեի հավաքի ժամանակ տեղեկացրել էր այդ մասին։ Կազուս է ստացվում՝ վարչապետների նիստին մասնակցում է Փաշինյանը, նախագահների նիստին մասնակցում է Փաշինյանը»։

Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում էլ բավականին թուլացել են Հայաստանի և Յուրի Խաչատուրովի դիրքերը՝ հարցաքննության կանչված, կասկածյալի կարգավիճակին ձգող Խաչատուրովին այլևս չեն վստահում։ Ղազախստանն ու Բելառուսը մտմտում են Խաչատուրովին ժամանակից շուտ պաշտոնանկ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: