Ուղիղ միացում Բրյուսելից․ «Հայաստանի ռազմավարական ապագան.ՀՀ-Եվրոպա» համաժողովի ամփոփումը. ՈՒՂԻՂ

Լուրեր

08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելում ընթանում է Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովը՝ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսի ներքո։

Համաժողովը նախաձեռնել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) և Եվրոպայում հայերի միությունը (կենտրոնոկոյանը՝ Սոֆիայում, մասնաճյուղերը Բրյուսելում, Մադրիդում և այլ եվրոպական մայրաքաղաքներում)՝ ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ։

Այն, ըստ էության, ս․թ․ սեպտեմբերի 30-ին կայացած Անկախության ֆորումի շարունակությունն է։

Միջոցառման նպատակն է ստեղծել մի հարթակ, որը կմիավորի նշանավոր հասարակական, քաղաքական գործիչների, փորձագետների, հասարակական կարծիքի առաջնորդների եվրոպական հարկի տակ՝ քննարկելու Հայաստանի եվրաինտեգրման ներուժն ու առկա խոչընդոտները և տարբեր ոլորտներում համագործակցության առկա հնարավորությունները։ Միջոցառումը կծածկի քաղաքական, իրավական, տնտեսական և անվտանգային ոլորտները:

Բացի այդ, համաժողովի նախաձեռնողները մտադիր են այն դարձնել ամենամյա և հետագայում ներառել այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, գիտությունը, շրջակա միջավայրը և այլն: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև նրա քաղաքական կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ պայքարում են Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար, կարող են և պետք է շարունակեն նպաստել այս գործընթացներին։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կանգնած է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման նախաձեռնության ակունքներում, և ՀԱՊ-ի ու համաժողովին մասնակցող քաղաքական ու քաղաքացիական ուժերի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայման հրատապ անհրաժեշտություն կա։ Համաժողովի ավարտին կընդունվեն ԵՄ-ին և Հայաստանի կառավարությանը ուղղված առաջարկություններ, ինչպես նաև Հռչակագիր։

Բրյուսելում է նաև Factor TV-ի նկարահանող խումբը․ համաժողովի ընթացքի ուղիղ հեռարձակմանը նոյեմբերի 9-ին և 10-ին կարող եք հետևել մեր յութուբյան և ֆեյսբուքյան ալիքներով։

Նշենք, որ համաժողովին այսօր մասնակցել է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։