4 մարզի 7 համայնքի հատկացվել է տեխնիկա-սարքավորումների հերթական խմբաքանակը

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ 4 մարզի 7 համայնքի հատկացվել է տեխնիկա-սարքավորումների հերթական խմբաքանակը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանն այսօր ներկա են գտնվել համայնքներին տեխնիկաների հատկացման միջոցառմանը։

Նախարար Սանոսյանը շնորհավորել է համայնքներին՝ մաղթելով, որ ստացված տեխնիկան ծառայի ի շահ համայնքի և բնակիչների։

«Կառավարությունը տարբեր միջոցներով աջակցում է համայնքներին՝ խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Սա տեխնիկայի առաջին խմբաքանակը չէ։ Այս տարիներին համայնքներին մատակարարվել է հարյուրավոր տեխնիկա` գյուղատնտեսական աշխատանքների համար, աղբատար մեքենաներ։ Սա կառավարություն-համայնք լավ համագործակցության օրինակ է, և մենք փորձում ենք տարբեր ուղղություններով խորացնել այդ համագործակցությունը։ Այս ծրագիրը բավական լավն է, այն համայնքների կյանք էական փոփոխություն է բերում։ Վերջնարդյունքում մեր համայնքները կլինեն ավելի լավ սպասարկված՝ սկսած աղբահանությունից մինչև ձմեռային սպասարկում և գյուղատնտեսական աշխատանքներ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ծրագիրը դեռ չի ավարտվել և փուլ-փուլ կշարունակվի համայնքներին տեխնիկաների տրամադրման գործընթացը։

Ծրագրի հիմնական ֆինանսավորմամբ 2018-2022 թթ․ընդհանուր առմամբ համայնքներին է հատկացվել 240 միավոր կումունալ և գյուղտեխնիկա՝ իր սարքավորումներով, 1880 հատ պլաստմասե և մետաղական աղբաման։

Տեղադրվել է 1475 կՎտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայան։ Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ 2023 թ-ին 35 խոշորացված համայնքներում ներդրումը կազմում է 7,2 մլրդ դրամ։

Լրացուցիչ ֆինանսավորմամբ համայնքներին հատկացվել է 68 միավոր կումունալ և գյուղտեխնիկա՝ իր սարքավորումներով, 1800 հատ պլաստմասե աղբաման, 205 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։

Ընդհանուր առմամբ, համայնքներին հատկացվել է 308 հատ կոմունալ և գյուղտեխնիկա, 3680 հատ պլաստմասե և մետաղական աղբաման, 1680 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայան։