2 ուղերձ՝ լավ և ոչ այնքան լավ․ ՀԲ-ն ներկայացրեց ՀՀ պետական ծախսերի արդյունավետության մասին զեկույցը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Համաշխարհային բանկն այսօր Երևանում ներկայացրեց «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն. ծախսերի արդյունավետության բարձրացում» զեկույցը։

ՀԲ մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկին հայտարարեց, որ զեկույցը 2 ուղերձ ունի՝ լավ և ոչ այնքան լավ։ Ըստ նրա՝ լավն այն է, որ Հայաստանը պետք է հպարտ լինի վերջին տարիների բարեփոխումներից, որովհետև հարկաբյուջետային կատարողականը բարելավվել է, իսկ ոչ այնքան լավ նորությունն այն է, որ ծախսերի արդյունավետությունը դեռևս մտահոգություն հարուցող առանցքային խնդիր է և բարելավելու կարիք ունի։

«Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ավելացնելու ծախսերի արդյունավետությունը սոցիալական, առողջապահական և այլ ոլորտներում»,- ասաց Ռուտկովսկին։

Նա հավելեց, որ Ղարաբաղի ճգնաժամը մարտահրավեր է և բնակչության 3% ավելացումը նշանակում է, որ ավելանում է նաև բյուջեի բեռը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ ծախսերի մեծության, դրանց ավելացման կամ պակասեցման մասին խոսելիս հաճախ մոռանում են խոսել դրանց ազդեցության, դրանց արդյունքների և մարդկանց կյանքում իրական փոփոխությունների մասին․ «Դեռևս 2019 թ-ից մենք անցում ենք կատարել ծրագրային բյուջետավորման, որի արդյունքում պետք է ավելի ակտիվ խոսենք արդյունքների մասին, բայց, ցավոք, շատ կառուցակարգեր դեռևս հարմարեցված չեն այդ բարեփոխմանը, դրա համար խոսակցություն առանցքում շարունակում են մնալ թվային ցուցանիշերը»։

Նախարարը նկատեց, որ կառավարության կառուցվածքում չկա մի մարմին, որ կգնահատի ծախսերի արդյունավետությունը։

«Ծախսերի արդյունավետության բարձրացումը մեզ համար չափազանց կարևոր է։ Մենք նաև միջազգային գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ։ Եթե չանենք դա, չենք կարող լինել մրցունակ և հասնել մեր բոլորի երազանքներին»,- ասաց Հովհաննիսյանը։

Զեկույցը վերլուծում է հանրային ծախսերի արդյունավետության ապահովման մարտահրավերները և քննարկում քաղաքականության առաջարկները՝ բարելավելու պետական ծախսերի արդյունավետությունը, մասնավորապես հետևյալ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, ճանապարհային տրանսպորտ, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն:

Զեկույցի համաձայն՝ հարկաբյուջետային վարվող քաղաքականության շնորհիվ եկամուտների հավաքումը մոտեցել է տարածաշրջանի և եկամտի առումով համադրելի երկրների մակարդակին, պահպանվել է ընդհանուր ծախսերի շրջջահայաց մակարդակը, պարտքի կայուն մակարդակը։ Հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկային և առաջադիմական է եղել, սակայն տնտեսական աճի վրա սահմանափակ ազդեցություն է ունեցել։

Ծախսերի արդյունավետությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, ճանապարհային տրանսպորտը, առողջապահությունը և կրթությունը, զգալիորեն ցածր են արդյունավետության համաշխարհային շեմից։ Օրինակ՝ եթե առողջապահության ոլորտում ծախսերը հասնեին արդյունավետության համաշխարհային շեմին, Հայաստանը 3,5 մլրդ դրամ պակաս կծախսեր մինչև 5 տարեկանների մահացության նույն ցուցանիշներին հասնելու համար։

Զեկույցում նաև նշվում է, որ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի քաղաքականության առաջարկություններից բխող հարկաբյուջետային հետևանքները նշանակալի են։ Հարկաբյուջետային ազդեցությունը տնտեսական շոկի դեպքում կարող է պարտքի կայունության խնդիրների հանգեցնել։ Իսկ ծախսերի արդյունավետության վաղ բարելավումը կարող է կարևոր անվտանգության բարձիկ ապահովել տնտեսական շոկի դեպքում։

Գայանե Խաչատրյան