Ինչպես 40+10 հազար դրամ սոցաջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր և հաջորդող ամիսների համար առցանց դիմում ներկայացնել

Լուրեր

07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ուղեցույց է ներկայացրել 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր և հաջորդող ամիսների համար առցանց դիմումներ ներկայացնելու վերաբերյալ։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի համար նախատեսված 40+10 հազար աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր և հաջորդող ամիսների համար անհրաժեշտ է մուտագրել դիմում www.socservice.am կայքում՝ «Առցանց դիմումներ» ենթաբաժնի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառում» կոճակով։
Դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝

ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը, օրինակ՝ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։

ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։

ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։

ՔԱՅԼ 5․ «Կոմունալ ծառայություն» հատվածում անհրաժեշտ է գրել Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժանորդային համարը (բաղկացած 7 նիշից)։ Ապա պետք է նշել՝ կա արդյոք նույն հասցեում բնակվող այլ անձ, թե՞ ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է սեղմել «Հաջորդ» կոճակը։ «Ոչ» արժեքի դեպքում՝ անհրաժեշտ է անցնել Քայլ 7-ին։

ՔԱՅԼ 6․ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել «Ընտանիքի անդամների տվյալները»՝ նույն սկզբունքով։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր (դիմողի) նկատմամբ (այսինքն՝ նշված գործողության վերևում ներկայացված անձը դիմողի զավակն է, ծնողը, թե այլ անձ)։
Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։

ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Ես և իմ ընտանիքի անդամները համաձայն ենք ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։

ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ
Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
▪️ անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն)
▪️ *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է
▪️ Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։