Թաղապետի թանկարժեք աթոռը․ 12 հազար դոլար` աշխատասենյակի կահավորման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
Բոլորը

Երևանի քաղաքապետարանն էլեկտրոնային աճուրդ է հայտարարել, որպեսզի կահավորի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում վերանշանակված Արտակ Հովակիմյանի աշխատասենյակն ու վարչական շենքը։

Աճուրդի հայտարարությունը տեղադրվել է էլեկտրոնային գնումների համակարգում, կցվել են նաև անհրաժեշտ կահույքի լուսանկարները։ Նախատեսվում է քաղաքապետարանի բյուջեից 1 մլն դրամ հատկացնել ղեկավարի՝ դիմադիրով սեղանի համար, 1 մլն դրամ՝ բազմոցի ու ղեկավարի բազկաթոռի, 520 հազար դրամ՝ 2 շարժական կաշվե բազկաթոռի, 700 հազար դրամ խորհրդակցության սեղանի, 600 հազար դրամ 12 բազկաթոռի, 200 հազար դրամ զգեստապահարանի, 720 հազար դրամ 60 վարագույրի և 320 հազար դրամ 4 ջահի համար։ Այս ամենի ձեռքբերման համար հարկատուների գրպանից, այն է՝ քաղաքապետարանի բյուջեից նախատեսվում է ծախսել 5 միլիոն 60 հազար դրամ կամ ավելի քան 12 հազար դոլար։

Պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ասում է՝ պիտի իրականացնեին կարիքի գնահատում և միայն դրանից հետո որոշեին առաջնահերթությունները, բայց ստացվում է, որ քաղաքային իշխանություննների համար կան այլ առաջնահերթություններ:

Factor TV-ն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ․ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը տեղում չէր, մամուլի խոսնակն ասաց՝ շրջայցի է։ Թեև ղեկավարի աշխատասենյակ մտնել չկարողացանք, խոսնակը փոխանցեց, որ աշխատասենյակն անմխիթար վիճակում է, և տվյալ գնումն անհրաժեշտ է։ Որպես ասվածի հիմնավորում՝ ղեկավարի տեղակալ Վարդան Բեկչյանը ցույց տվեց Արտակ Հովակիմյանի հանգստի սենյակը, իր աշխատասենյակն ու գույքը, որը ևս, ըստ նրա, փոխարինման կարիք ունի։ Ասաց՝ շենքն ամբողջովին վերանորոգման  ենթակա է, գույքն էլ, մեղմ ասած, մաշված է։

Արդյո՞ք այս գնումը հիմա տեղին է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ուղիղ չպատասխանեց հարցին։

Ըստ Արտակ Քյուրումյանի` գնումը տեղին կլիներ, եթե հիմնավորված լիներ, թե ինչու, օրինակ, քաղաքացու գրպանից մեկ միլիոն դրամ քաղաքապետարանը պատրաստ է հատկացնել աշխատանքային սեղան գնելու համար, երբ այդպիսի սեղան կարելի է գնել, օրինակ, 350 հազար դրամով։

Երևանի ավագանիում 14 մանդատ ունեցող «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն էլ է կարծում, որ սա առաջնային ու հրատապ հարց չէր և, ըստ նրա, քաղաքապետարանը հերթական անտեղի ծախսն է անում ստեղծված իրավիճակում: Ավագանու անդամն ասում է՝ երբ 2018 թվականին այցելել են վարչական շրջաններ, արձանագրել են, որ ղեկավարների աշխատասենյակներն իրենց շքեղությամբ տարբերվում են այլ աշխատասենյակներից:

Որքանով է ծախսն արդարացված, եթե հաշվի առնենք, որ Երևանին հատկացվող դոտացիան մոտ 5 մլրդ դրամով նվազեցվում է՝ 13 մլրդ 430 մլն դրամից դառնալով 8 մլրդ 436 մլն: Էականորեն նվազեցվում են սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևանին։ Օրերս քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ ֆունդամենտալ լուծում չգտնելու դեպքում ստիպված կլինեն անցնել ճգնաժամային կառավարման։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության համար էլ քաղաքացիների գրպանից 220 հազար դոլար ծախսվեց: Շքեղ արարողությունը կազմակերպվել էր մեկ անձից գնման ընթացակարգով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան