Գերմանիան Երևանի և Բաքվի միջև Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունների կոչ է անում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ նոյեմբերի 3-4-ը Երևան և Բաքու այցերի կապակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցները դիմել են Ադրբեջանում գերմանական դեսպանատանը՝ լրացուցիչ մանրամասների համար։

Նշվում է, որ սա Գերմանիայի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան և Ադրբեջան, և երկրորդը Հարավային Կովկաս՝ 2023 թվականի գարնանը Վրաստան կատարած այցից հետո։

«Գերմանիան ձգտում է կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման ու Եվրամիության հետ սերտ հարաբերությունների: Նպատակը հանդիսանում է բանակցությունների միջոցով  համապարփակ խաղաղ կարգավորումը, որ հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղության ու անվտանգության մեջ իրենց ազգային սահմաններում։ Այդ նպատակով մենք աջակցում ենք եռակողմ բանակցությունների արագ վերսկսմանը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և աջակցում ենք ցանկացած հարաբերություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղությանը և կայունությանը»,- ասվում է  Գերմանիայի դեսպանատան հայտարարության մեջ։

Նշվում է, որ Բերբոքը Բաքվում բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո տեղի է ունենալու մամուլի ասուլիս։

Վաղը՝ նոյեմբերի 3-ին, Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանելու է Երևան։ Նա հանդիպելու է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Ինչ վերաբերում է Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցություններին, հիշեցնենք, որ եվրոպական հարթակի բանակցությունները մերժում է Բաքուն, որը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերին նախատեսված երկու հանդիպումներին։

Էմմա Չոբանյան