Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի. «Ժամանակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

Հուլիսի 24-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի հանդիսությանը, որն անցկացվել էր Երեւանում: Առաջին հայացքից արարողակարգային այդ մասնակցությունը իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ընթացքում: ՀՄԸՄ-ն անկասկած համազգային նշանակության կառույց է, որն այդուհանդերձ գտնվում է Դաշնակցության ենթակայության տակ, ՀՅԴ կառուցվածքային օղակներից է:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մի կողմից հասկանալի լինելով զուտ պաշտոնի բերումով՝ ՀՄԸՄ համահայկական նշանակության հետ համադրումով, մյուս կողմից՝ իր մեջ, անշուշտ, պարունակում էր վերաբերմունք ՀՅԴ-ի հանդեպ, եւ ինչ-որ իմաստով աջակցություն ՀՅԴ-ին:

Իսկ հետաքրքիրն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներում, ավելի շուտ դրա նախագծի մշակման վերաբերյալ քննարկումներում, բավական բուռն բանավեճ էր ունեցել «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի հետ ընտրական գործընթացների եւ բարեգործության շուրջ՝ պահանջելով ընտրական գործընթացներում ուղղակի արգելել որեւէ բարեգործություն քաղաքական նպատակներով չշահարկելու համար:

ԲՀԿ-ն, բնականաբար, դեմ էր հանդես եկել դրան, ինչը եւս հասկանալի է՝ բարեգործությունն այդ կուսակցության, ըստ էության, առանցքային «քաղաքական պլատֆորմն» է: Ահա այդ ֆոնին առավել ուշագրավ է դառնում Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, կամա թե ակամա, քաջալերող մասնակցությունը ՀՅԴ կառույցներից մեկի հոբելյանին: Բանն այն է, որ այդ իմաստով պատկերը բավականին համահունչ է նաեւ ներքաղաքական շահերի համայնապատկերին, որ առկա է Հայաստանում թավշյա հեղափոխության ներկայիս փուլում, եւ խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարում: Այստեղ Նիկոլ Փաշինյանի առանցքային մրցակիցը ԲՀԿ-ն է, իհարկե ամենեւին ոչ նույն քաշային կատեգորիայում, սակայն ԲՀԿ-ն, որը սպասում է իր ժամին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: