Գագիկ Ծառուկյանը կգնա՞ վա-բանկ. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում ԲՀԿ վերնախավը գրեթե ամեն օր հավաքվում է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ քննարկելու ընթացիկ և քաղաքական հարցեր՝ «սկսած արձակուրդից, մինչև ավագանու առաջիկա ընտրություններ»։ Խոսակցություններ կան, որ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, հետո գրվելու են Վահե Էնֆիաջյանի, Արարատ Զուրաբյանի անունները։

«1-2 օրից մեր ցուցակը կհրապարակենք․ տարբեր կոնֆիգուրացիաներ ենք քննարկում»,- ասաց ԲՀԿ-ական մեր աղբյուրը։

Իսկ ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, տոտալ ստուգումներ են ընթանում, և չի բացառվում, որ առաջիկայում ինչ-ինչ «բացահայտումներ» լինեն․ «Տոտալ ստուգումներ չէի ասի, կասեի՝ շարունակական ստուգումներ, որոնք միշտ էլ եղել են․ գազալցակայանների ստուգումների արդյունքներն արդեն իսկ կան, այս պահին «Մուլտի գրուպի» մի շարք ձեռնարկություններում են ստուգումներ ընթանում»։ ՊԵ՞Կ-ն է ստուգում, թե՞ ԱԱԾ-ն։ «ՊԵԿ-ը»։

Խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանի և իր ընտանիքի անդամների հայտարարագրերն էլ են ստուգում։ «Չունենք նման ինֆորմացիա»։ Նաև լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ Գագիկ Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից, և ինքն ավարտին հասցնի այն, ինչ չկարողացավ անել Սերժ Սարգսյանը։ «Աբսուրդ՝ ոմանց համար ցանկալի երազանք։ Չի կարող նման բան լինել՝ շատ ակտիվ ավագանու ընտրություններին ենք նախապատրաստվում։ Էլ ավելի ակտիվ Ընտրական օրենսգրքի քննարկումներին ենք մասնակցում»։

Նաև լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տանում ընկերոջ՝ թիկնապահ Էդիկ Բաբայանի կալանքը և պատրաստ է վա-բանկ գնալ՝ բացահայտ պայքար սկսել նոր իշխանությունների դեմ։ «Դեռ հետևում ենք գործընթացներին։ Հասկանում ենք, որ այդ կալանքի մեջ քաղաքական «բաղադրիչ» կա։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: