Մոլդովայում արգելափակել են ռուսական 14 լրատվական կայքերի հասանելիությունը

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Մոլդովան արգելափակել է մի շարք ռուսական կայքերի հասանելիությունն իր տարածքում։ Դա արվել է երկրի հատուկ ծառայության՝ «Տեղեկատվության և անվտանգության դեպարտամենտի» հրահանգով, գրում է Current Time-ը։

Արգելափակվել է 31 ինտերնետային պորտալ, այդ թվում՝ 14 ռուսական մեդիա ռեսուրս, որոնց թվում են ՏԱՍՍ-ը, Մոսկովսկի կոմսոմոլեցը, Ինտերֆաքսը, Ռոսիյսկայա գազետան, Իզվեստիան, ՌԻԱ Ֆան-ը, Սպուտնիկը և այլն։

Մոլդովայի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը դադարեցրել է նաև տեղական վեց հեռուստաալիքների աշխատանքը, որոնք «օտարերկրյա շահեր են առաջ տանում», իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Դորին Ռեչանը։

Հեռուստաալիքների թվում են, որոնց լիցենզիաները կասեցվել են, Orizont TV-ն, Prime-ը, Canal 2-ը, Canal 3-ը, Publika TV-ն և ITV Moldova-ն:

«Մոլդովան ենթարկվում է Ռուսաստանի Դաշնության կողմից ամենօրյա հիբրիդային հարձակումների: Վերջին շաբաթների ընթացքում նման սպառնալիքների ինտենսիվությունն աճել է: Ռուսաստանը կազմակերպված հանցավոր խմբերի միջոցով ցանկանում է ազդել տեղական ընտրությունների վրա և խաթարել ժողովրդավարական գործընթացը: Այս հեռուստաալիքները ենթարվում են Պլախոտնյուկի և Շորի հանցավոր խմբավորումներին, որոնք միավորել են ուժերը՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Մոլդովայում»,- նշել է Ռեչանը։