Համաժողովրդական շարժումից հետո ամենաբարդ իրավիճակում գտնվողներից մեկը «Ժառանգությունն» է. Արմեն Մարտիրոսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեև «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես որոշում դեռ չի կայացրել, բայց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին չմասնակցելու պատճառ կուսակցությունում չեն տեսնում: Factor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ընտրություններին մասնակցելու ցանկություն կա, կան նաև այն անձինք, որոնք կարող են ստանձնել քաղաքապետի պաշտոնը և, ինչպես հարկն է, այդ լիազորությունները կատարել»,- նշեց Մարտիրոսյանը: Նա, սակայն, գտնում է, որ առավել արդյունավետ կլիներ, եթե ընտրակարգը փոփոխվեր, և քաղաքացին հնարավորություն ունենար կատարել քաղաքապետի ուղղակի ընտրություն:

«Եթե մենք ունենայինք այնպիսի ընտրական համակարգ, որը կսպասարկեր երևանցիների շահը, ապա այդ պարագայում մենք կունենայինք ուղիղ ընտրակարգ, ինչը նորմալ է աշխարհի գրեթե բոլոր մայրաքաղաքներում: Հանրապետականը ներմուծեց մի համակարգ, որով, ցավոք սրտի, շարունակելու ենք ընտրությունները: Իհարկե, բարդ ընտրություններ են լինելու»,- նշեց Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի՝ քաղաքական յուրահատուկ շրջան է և այդ առումով հաճախ են հարցնում, թե «Ժառանգության» դիրքորոշումն ինչպիսին է՝ ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանամետ: «Մենք այս պահին իշխանություն չենք, որովհետև գործադիրում որոևէ անդամ չունենք, բայց մենք նաև ընդդիմություն չենք, որովհետև այս իշխանությունը, որը եկել է, նաև մենք ենք բերել, բոլորս միասին համաժողովրդական պայքարի մեջ ենք եղել»,- շարունակեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ համաժողովրդական շարժումից հետո ամենաբարդ իրավիճակում գտնվողներից մեկը «Ժառանգությունն» է, որովհետև ակտիվ մասնակցել է շարժմանը և այժմ գործադիր իշխանության մեջ չեն, ուստի հարց է առաջանում՝ ինչպես պետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին:

Մեր հարցին, թե ինչու այդպես ստացվեց՝ Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց, թե այդ մասին հետո կխոսեն: Մարտիրոսյանն, այդուհանդերձ, վստահեցրեց՝ «Ժառանգությունը» շահագրգռված է, որ գործող կառավարությունը հաջողության հասնի, որպեսզի ժողովուրդը հիասթափություն չապրի:

Անդրադառնալով քաղաքապետի ընտրություններին և մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ընտրապայքարին՝ «Ժառանգության» նախագահն ասաց, որ կփորձեն այդ պայքարն այլ ուղղությամբ տանել: «Կփորձենք մեր ուրույն ծրագիրը ներկայացնել և խոսել քաղաքը ղեկավարելու մեր տեսլականի մասին»,-նշեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան