Ամբոխը փորձել է գրոհել Թել Ավիվից Մախաչկալա ժամանած ինքնաթիռը․ 20 մարդ է վիրավորվել, 60 ձերբակալված կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Մախաչկալայի օդանավակայանում Թել Ավիվ Մախաչկալա չվերթի ժամանումից առաջ։ Պաղեստինյան դրոշներ և ցուցապաստառներ կրող անձինք փորձել են ուժով ներթափանցել ինքնաթիռ, այնուհետև սկսել են ստուգել մեքենաները, որոնք դուրս էին գալիս օդանավակայանից՝ փնտրելով Իսրայելից փախստականների, հաղորդում է Baza-ն:

Ականատեսներից մեկը  «Tut Dagestan» հեռագրային ալիքին պատմել է, որ մոտ հիսուն մարդ շրջապատել է իրեն՝ հարցնելով, թե արդյոք նա հրեա է։ Նրան թողել են հեռանալ միայն ռուսական անձնագիրը ցույց տալուց հետո։

Ոստիկանները ակտիվորեն չեն միջամտել ամբոխի գործողություններին՝ հորդորելով նրանց «չափավոր» պահել։ Այն բանից հետո, երբ ցուցարարները ներխուժել են թռիչքուղի, ժամանել են հատուկ ջոկատայիններ։ Բանակցությունների համար դեպքի վայր են ժամանել Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 212 հոդվածի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ), որը նախատեսում է ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ժամանակավորապես փակել է Մախաչկալայի օդանավակայանը մեկնումների և ժամանման համար։ Ինքնաթիռները ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, անկարգություններին մի քանի հարյուր մարդ է մասնակցել։ Ավելի ուշ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անկարգությունների ընթացքում տուժել է ավելի քան 20 մարդ։ Նրանցից 10-ը հոսպիտալացվել են, այդ թվում երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Զոհերի թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ոստիկաններ։

ՌԲԿ-ի փոխանցմամբ էլ ՝ իրավապահները հայտնաբերել են անկարգությունների ավելի քան 150  մասնակցի, նրանցից 60-ը ձերբակալվել է։ Այս մասին  հաղորդում է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը։

Նշվում է, որ «ապօրինի գործողությունների հետևանքով տուժել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ոստիկանության ինը ծառայող, որոնցից երկուսը գտնվում են հիվանդանոցում»։

Միջադեպի տեսանյութը՝ այստեղ։