Պավլիկ Մանուկյանի սկանդալային հայտարարությունը «Հիմնադիր խորհրդարանում» չեն մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանը» իշխանափոխությունը երբեք որպես նպատակ չի ունեցել, դա եղել է ՀԽ-ի նպատակին հասնելու հանգրվաններից մեկը, իսկ որպես վերջնական նպատակ իրենք որդեգրել են անվտանգ միջավայր ունենալու խնդիր, ինչը դեռևս չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԽ անդամ Վահագն Ավագյանը՝ նշելով, որ իրենք պայքարելու են մատնանշած վերջնական կետին հասնելու համար, իսկ դրան հասնելու գրավականը ժողովրդավարական կառավարման համակարգի ստեղծումն է։

«Այն մարդիկ, որոնք ուշադիր հետևում են, թե ով ինչպես է աջակցել «Հիմնադիր խորհրդարանին» և «Սասնա ծռերին», ինչպես են նրանք իրենց աջակցությունն ունեցել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կասեցնելու գործընթացին, տեսնում են, որ կատարված փոփոխություններում մենք ևս շահառու ենք»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք իրենց համար անակնկալ էր «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի՝ դատարանում արած սկանդալային հայտարարությունը, Վահագն Ավագյանը պատասխանեց․ «Այդ հարցը մենք չենք մեկնաբանում։ Վարուժան Ավետիսյանը կարող է կազմակերպել մամուլի ասուլիս և պատասխանել հանրությանը հուզող հարցերին։ Մենք դա չենք մեկնաբանում, քանի որ մեր մեկնաբանելու հարցը չէ»։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։