ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մարդկային կորուստներ

Լուրեր

22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին, ժամը 01։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Ս., ծնված 1958 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Բ. Ս., ծնված 1964 թ.). Ա. Մ.-ն (ծնված 1978 թ.) արգելափակվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ֆ. Ա.-ն (ծնված 1980 թ.), Հ. Մ.-ն (ծնված 2013 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 2006 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ֆ. Ա.-ի և Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս․ Մ.-ն և Ջ․Ս.-ն տեղափոխվել են Գյումրու ԲԿ:

Փրկարարները Ս. Մ.-ին (ծնված 1953 թ.) և Ջ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ Ա. Մ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել պարեկային ծառայության աշխատակիցների ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ա. Մ.-ի և Ս. Մ.-ի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- նշված է հաղորդագրությունում։