Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը՝ մերժելով Գազայում զինադադարի կոչով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը
Քաղաքականություն
28.10.2023 | 15:55Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կոչ է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը:
Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող: