Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ցանկանում ենք փոխել քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի
մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների
ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:

Վարչապետը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և
հույս հայտնել, որ ծառայության աշխատանքին զուգընթաց նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան։
«Ուզում եմ շեշտել, որ Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներին պաշտպանվածության ավելի մեծ զգացումով օժտելն է։ Ընդ որում, Պարեկային ոստիկանության
մինչև այս պահի ծառայությունն այդ հետևությանն է մեզ բերում, որ իսկապես սա կարգախոս չէ, որովհետև
Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ մենք քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակն ենք նաև
ցանկանում փոխել։

Եվ ուզում եմ ընդգծել բարեվարքության կարևորությունը։ Շատ կարևոր է, որ պարեկային նոր ծառայողներն արդեն
իսկ ձևավորված իմիջը որևէ կերպ չխաթարեն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ամրապնդեն
օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության զգացողությունը, որովհետև սրա վրա է կառուցվում
պետությունը և պետականությունը։ Եվ մենք սրա մասին որևէ պահ չպետք է մոռանանք։

Ես ուզում եմ արձանագրենք նաև մեր ամենօրյա աշխատանքում Պետություն-Հայրենիք հասկացությունների նոր
ընկալումը, որովհետև մեր ընկալմամբ Պետությունը Հայրենիքն է, Հայրենիքը` Պետությունը։ Եվ եթե որևէ մեկը
սիրում է իր Հայրենիքը, ուրեմն Հայրենիքը սիրելու իր զգացումը պետք է արտահայտվի Պետությունն ուժեղացնելով,
պետական ինստիտուտներն ուժեղացնելով։ Մենք Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ահա շատ կարևոր մի
ինստիտուտ ենք ներդնում, որով ամրապնդում ենք մեր Պետությունը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով,
որ Պետությունը միայն պաշտոնյան չէ, պետությունը քաղաքացին է, իրավակարգը, մարդկանց իրավունքները,
անվտանգությունը, սեփականությունը, արժանապատվությունը պաշտպանելու այդ գործիքակազմի ամբողջությունն է։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Պարեկային ոստիկանության հիմնադրման
հարցում Կառավարությանն աջակցելու համար։ «Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր
առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության։

Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն
հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած
կանանց և ողջունել նրանց ներկայությունն ու մասնակցությունը։ Մենք բոլորս, իհարկե, հասկանում ենք, որ թե
սովորականից ավելի ինչպիսի խոչընդոտներ են նրանք հաղթահարել և հաղթահարում։ Ենթադրում եմ` այս թեմայով
բարդ խոսակցություն են ունեցել իրենց ընտանիքի անդամների հետ, միջավայրի բարդություններն են հաղթահարել և
հաղթահարում, բայց ուզում եմ իմանաք, որ մենք ձեզ քաջալերում և ողջունում ենք: Շնորհակալ ենք, որ այդ
պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա»,- ասել է վարչապետը` տեղեկացնելով, որ առաջիկայում Պարեկային
ոստիկանությունում նոր ընդունելություն է կազմակերպվելու` 300 նոր ծառայողով համալրվելու համար: Այդ 300
ծառայողների շուրջ 80 տոկոսը լինելու են կանայք։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Պարեկային
ոստիկանությունում ծառայող կանայք իրենց անձնվեր աշխատանքով, օրինակով կքաջալերեն նաև մյուսներին,
որովհետև, նրա խոսքով, կարևոր է, որպեսզի ընդհանրապես Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը
մեծանա։

«Հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին Պարեկային
ոստիկանության մեր ծառայողներին, մաղթում եմ հաջողություն, աշխատանքի մեջ նախանձախնդիր, հետևողական և
սկզբունքային լինելու պատասխանատվություն։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև այստեղ, ի վերջո,
ծառայության են անցել այն մարդիկ, ովքեր անցել են համապատասխան պատրաստություն։ Նրանց պատրաստության
մակարդակը ստուգվել է, և քննությունների արդյունքներով նրանք ծառայության են անցել Պարեկային
ոստիկանությունում։

Շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ եմ մաղթում հանուն Հայաստանի Հանրապետության»: