Փարաքարում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքով երկու անձի մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Լուրեր

07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 36-ամյա բնակիչը, մտերիմների՝ նույն համայնքի 33-ամյա բնակչի և մի խումբ անձանց հետ, գտնվելով նույն համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, ակումբի սրահից դուրս է հրավիրել հաճախորդներից մեկի հետ նույն սեղանի շուրջ նստած մի կնոջ, ինչին հիշյալ հաճախորդը հակադրվել է: Փարաքար համայնքի 36-ամյա բնակիչը, չհամակերպվելով նշված փաստի հետ, պարզաբանումներ պահանջելու նպատակով ակումբի նախասրահ է հրավիրել հիշյալ հաճախորդին և վերջինիս հետ գտնվող անձանց: Բացահայտ արհամարհական վերաբերմունք ցույց տալով ակումբում գտնվող անձանց նկատմամբ և իր թվացյալ առավելությունն ընդգծելու նպատակով՝ 36-ամյա տղամարդը ակումբի նախասրահում անհարկի բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով, ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է ակումբի նախասրահի պատին ամրացված հայելուն: Հետևելով վերջինիս՝ նրա 33-ամյա ընկերը ևս ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է նույն հայելուն, և դուրս են եկել ակումբից։

Ակումբի դիմաց ավտոմեքենայի ճանապարհը փակելու չնչին առիթով 36-ամյա տղամարդը վիճաբանության մեջ է մտել ինքնությունը չպարզված անձի հետ, կանգնեցրել է նրան, և տևական ժամանակ խոչընդոտելով ճանապարհի երթևեկությունը, քաշքշելով փորձել է ավտոմեքենայից դուրս հանել վարորդին, իսկ 33-ամյա ընկերը ոտքերով հարվածներ է հասցրել հիշյալ ավտոմեքենային:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Փարաքար համայնքի 36 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: