Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում. ԱՄՆ դեսպան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նոր պարեկային ոստիկանության գործարկմամբ Սյունիքի մարզի բնակիչները կկարողանան առավել սերտորեն աշխատել իրավապահ և արդարադատության համակարգի ներկայացուցիչների հետ և ավելի անվտանգ զգալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«Միացյալ Նահանգների կառավարության անունից ինձ համար մեծ պատիվ է այսօր միանալ ձեզ այս կարևոր իրադարձությանը։ Գիտեմ, որ այս հանդիսավոր արարողությունից հետո Սյունիքի մարզի պարեկային ոստիկանները պաշտոնապես կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը ողջ մարզում։ Դրանով նաև կնշանավորվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարեկային ոստիկանության ձևավորումը։

Օգտվելով առիթից, որ այստեղ եմ գտնվում՝ Սյունիքում, ուզում եմ ձեզ ասել այն կարևոր աշխատանքի մասին, որ դուք իրականացնելու եք այստեղ՝ Սյունիքի մարզում։

Վերջերս Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակում նախագահ Բայդենը վերահաստատել էր Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։ Նախ և առաջ այս պարտավորությունը կիրառելի է և վերաբերվում է հենց Սյունիքի մարզին, որը հատկապես տուժել է տարածաշրջանային հակամարտության և արտաքին ագրեսիայի հետևանքով, իսկ վերջերս Սյունիքը ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազարից ավելի էնթիկ հայերին։

Սակայն, ի հեճուկս այս դժվարությունների և խնդիրների, Հայաստանի և Սյունիքի մարզի հանձնառությունը՝ ամրապնդել իրավունքի գերակայությունը, մնացել է անսասան։ Եվ այս հանձնառության շնորհիվ է, որ Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում»,- ընդգծել է Կվինը։

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգների համար մեծ պատիվ է եղել համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ ոստիկանական բարեփոխումների այս հավակնոտ ծրագրի իրագործման հարցում։

«Ուզում եմ գովերգող խոսքերով նշել վարչապետի և ներքին գործերի նախարարության աշխատանքը՝ առաջնորդելու այս բարեփոխումների գործընթացը երկրում։

Հաշվի առնելով դրական ձեռքբերումները, որոնք արձանագրվել են այս բարեփոխումների ընթացքում մինչ օրս, ես ուզում եմ գոհունակությամբ հայտարարել, որ մինչ այժմ Միացյալ Նահանգների կողմից 15 միլիոն դոլար աջակցությանը Միացյալ Նահանգներն ավելացնում է ևս 1 միլիոն դոլար աջակցություն ոստիկանական բարեփոխումների համար։

Այս հավելյալ ֆինանսավորումը կօգտագործվի պարեկային ոստիկանության հաջորդ ակադեմիայի անցկացմանը, որ նախատեսվում է 2024 թվականին»,- նշել է Կվինը։

Նա կրկին շնորհավորել է պարեկային ոստիկաններին՝ իրենց ծառայության մեկնարկի կապակցությամբ։