Էրդողանի կողմից ՀԱՄԱՍ-ի պաշտպանությունը դաշնակից պետությունների զայրույթը և քննադատությունն է հարուցել

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները, որոնք պաշտպանում են ՀԱՄԱՍ-ին՝ կազմակերպության զինյալներին բնորոշելով որպես «ազատարարներ», բազմաթիվ արձագանքներ ու կոշտ քննադատություններ են առաջացրել գործընկեր պետությունների շրջանում, գրում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ Անկարայում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ Էրդողանն ասել էր, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ խմբավորում, որը պայքարում է իրենց հողի համար։ Իսրայելի ԱԳՆ-ն առաջիններից էր, որը դատապարտել է այդ հայտարարությունները՝ ասելով, թե Էրդողանի խոսքերը չեն փոխի «սարսափները, որոնք տեսել է ամբողջ աշխարհը»՝ նկատի ունենալով հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա, որոնք էլ հանգեցրին պատերազմի։

Իսրայելից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնպես հանդես է եկել մեկնաբանությանբ՝ կրկնելով, որ ՀԱՄԱՍ-ը 1997 թվականից Միացյալ Նահանգների կողմից դասակարգվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Ըստ VOA թուրքական ծառայության՝ ԱՄՆ պատասխանից բացի՝ Կոնգրեսի անդամները երկկուսակցական նամակ են պատրաստել՝ ուղղված պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում նրան կոչ են անում պատասխանատվության ենթարկել Թուրքիային ՀԱՄԱՍ-ին աջակցելու գործում ունեցած դերի համար: Նամակը պատրաստել են Կոնգրեսի Հունաստանի հանձնախմբի համանախագահներ Քրիս Պապպասը և Գաս Բիլիրակիսը, սակայն, ըստ աղբյուրի, դեռևս չի կարելի հաստատել, որ այն ուղարկվել է։

Հանրապետական սենատոր Ռիք Սքոթը նույնիսկ կոչ է արել ԱՄՆ-ին «լրջորեն դիտարկել» ՆԱՏՕ-ին Թուրքիայի հետագա անդամակցության հարցը՝ Էրդողանի խոսքերի լույսի ներքո։

Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին իր հերթին Էրդողանի մեկնաբանությունները բնութագրել է որպես «լուրջ ու նողկալի»։

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ Էրդողանի խոսքերի հետ։ Նա նշել է, թե ՀԱՄԱՍ-ը չի պայքարում պաղեստինյան բնակչության ազատության համար, այլ ընդհակառակը՝ կոտորում է իսրայելցիներին և պատասխանատվություն է կրում Գազայում մարդկանց կրած սարսափելի տառապանքների համար:

ԱՄՆ-ի հրեա առաջնորդներն էլ, որոնցից ոմանք վերջերս հանդիպել էին Էրդողանի հետ, խստորեն քննադատել են նրա դիրքորոշումը։ Ամերիկյան խոշոր հրեական կազմակերպությունների նախագահների ընկերակցության գործադիր տնօրեն Ուիլյամ Դարոֆը Էրդողանին անվանել է «շառլատան», որն ավելի շատ շահագրգռված է հրեաների դեմ բռնություն քարոզելու, քան խաղաղության հաստատման հարցում։

Էմմա Չոբանյան