Ռոբերտ Քոչարյանը վաղը կներկայանա ՀՔԾ՝ հարցաքննության

Լուրեր

21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել և Քոչարյանի գրասենյակից երկրորդ նախագահի չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չեն հայտնել: Այդ մասին Factor.am-ին փոխանցեց ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության հետ կապված այլ մանրամասներ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակը չհայտնեց:

Factor.am-ի տեղեկություններով՝ երկրորդ նախագահը վաղը կներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության:

Փորձեցինք այս տեղեկատվության հետ կապված մեկնաբանություն ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, սակայն գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց:

Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ևս Factor.am-ին հայտնել էր՝ հուլիսի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով պետք է ներկայանա Հատուք քննչական ծառայություն՝ հարցաքննության: