ԿԽՄԿ փորձագետների և բժշկական անձնակազմի թիմը մտել է Գազա

Լուրեր

22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բժշկական անձնակազմի և փորձագետների 10 հոգանոց թիմն այսօր մտել է Գազա։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է CNN-ը։

Գազա են ժամանել նաև ԿԽՄԿ-ի վեց բեռնատարներ, որոնք տեղափոխել են անհրաժեշտ բժշկական նյութեր և ջրի մաքրման պարագաներ։

ԿԽՄԿ-ի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին ասել է, որ դա «փոքր չափով կթուլացնի խնդիրները, բայց բավարար չէ»:

«Անվտանգ, կայուն մարդասիրական հասանելիությունը շտապ անհրաժեշտ է։ Այս հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է»,- ասել է նա։

ԿԽՄԿ-ի կողմից Գազա ուղարկված մատակարարումների թվում են ռազմական վիրաբուժության համար անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ՝ հակամարտությունների ժամանակ ստացած վերքերը բուժելու համար: Կարմիր խաչը նշում է, որ ունի բավականաչափ սարքավորումներ մի քանի հազար մարդու բուժելու համար՝ կախված նրանց վնասվածքներից։ Ուղարկվել են ջրի մաքրման պարագաներ, որոնք հնարավորություն կտան մաքրել 50,000 լիտր ջուր։

Էմմա Չոբանյան