ՀԱՄԱՍ-ը պատանդներին չի ազատի առանց հրադադարի

Լուրեր

22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
Բոլորը

Մոսկվա ժամանած ՀԱՄԱՍ-ի պատվիրակության ներկայացուցիչ Աբու Համիդը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է, որ պատանդներին ազատ չեն արձակի, քանի դեռ հրադադարի շուրջ համաձայնություն չի եղել։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը «քաղաքացիական գերիներին» ազատելու մտադրության մասին հայտարարել է պատերազմի առաջին իսկ օրերից, սակայն ժամանակ է պետք՝ գտնելու բոլոր նրանց, ովքեր պատանդ են եղել հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում։

«1948 թվականին օկուպացված տարածքներ են մտել հարյուրավոր քաղաքացիական և տասնյակ տարբեր պաղեստինյան խմբավորումների զինյալներ, Իսրայելի «Գազա» ստորաբաժանման անկումից հետո էլ նրանք գերեվարեցին տասնյակ մարդկանց, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ, և մեզ ժամանակ է պետք՝ Գազայում նրանց գտնելու, իսկ հետո ազատ արձակելու համար»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հանգիստ միջավայր:

«Իսրայելական ռմբակոծությունը մինչ այժմ սպանել է 50 բանտարկյալի»,- պնդում է նա։

Իսրայելն ավելի վաղ քննադատել էր Մոսկվային ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը հյուրընկալելու համար՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը: