ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները դեմ են, որ Իսրայելին և Ուկրաինային օգնությունը տրամադրվի նույն փաթեթով

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Երկու օր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրված հանրապետական ​​Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Իսրայելին և Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու դիմումները պետք է առանձին քննարկվեն։ Ըստ նրա՝ դա իր կուսակիցների համերաշխ դիրքորոշումն է, որոնք մեծամասնություն ունեն ստորին պալատում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ շաբաթ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրես էր ուղարկել 2024 ֆինանսական տարվա համար լրացուցիչ բյուջետային հատկացումների երկար սպասված դիմումը։ Շուրջ 106 միլիարդ դոլար կազմող փաթեթի առյուծի բաժինն ուղղված է Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացմանը (61 միլիարդ դոլար), իսկ մնացածն ակնկալվում է բաշխել Իսրայելին տրամադրվող օգնության, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման և ԱՄՆ հարավային սահմանների անվտանգության ամրապնդման միջև:

Նախօրեին Ջոնսոնն առաջին անգամ այցելել է Սպիտակ տուն՝ որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, որտեղ կարճ զրույց է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ, ինչպես նաև զրուցել նրա վարչակազմի անդամների հետ։

«Սպիտակ տան ներկայացուցիչներին ասացի, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների ընդհանուր կոնսենսուսն այն է, որ մենք պետք է տարանջատենք այդ հարցերը»,- ասել է Ջոնսոնը:

Նա նշել է, որ Իսրայելն առանձին թեմա է, և նախատեսում են առանձին նախագիծ ներկայացնել Իսրայելին ավելի քան 14 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու համար։ Ջոնսոնի խոսքով՝ հանրապետականները պատրաստվում են դիտարկել, թե բյուջեի որ հոդվածները կարելի է կրճատել՝ Իսրայելին աջակցելու լրացուցիչ միջոցներ գտնելու համար։

Էմմա Չոբանյան